Թրամփի գոլֆ-ակումբի մոտ զինված անձի են ձերբակալել

Հարավային Կալիֆորնիայում ոստիկանները զինված տղամարդու են ձերբակալել Trump National գոլֆ-ակումբի մոտակայքում։ Այս մասին հայտարարել է Լոս-Անջելեսի շրջանի Ոստիկանապետի գրասենյակը։ Համաձայն հաղորդման, ֆեդերալ գործակալները հայտնել են կասկածելի տղամարդու մասին, որը գտնվել է ակումբի տարածքում։ Դրանից հետո էլ իրականացվել է ձերբակալումը։ Ներկայումս, ըստ CNN-ի, հիմքեր չկան կարծելու, որ տղամարդը հարձակում է նախապատրաստելիս եղել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Հետաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Թրամփը այսօր այցելելու է Լոս-Անջելես՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության Աղզային կոմիտեի միջոցառմանը։ Հայտնի է նաեւ, որ ձերբակալված տղամարդը 38 տարեկան է։ Արդեն իսկ ներգրավված է կողոպուտի գործով ընթացող մի հետաքննության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *