Արմատական տրամադրություններ ունեցող իսրայելցի վերաբնակ կանանց խումբն ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը

Իսրայելական բնակավայրային շարժման շուրջ 10 ակտիվիստուհի ապօրինաբար հատել է Լիբանանի սահմանը Գաջար գյուղի շրջանում, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից։

Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ խմբի մասնակիցների մեծ մասը հայտնաբերվել և վերադարձվել է Իսրայելի տարածք։ Մի քանի ակտիվիստուհիների որոնումները շարունակվում են։ Վերադարձից հետո նրանց կհանձնեն ոստիկանությանը հարցաքննության համար։

Կանայք Uri Tzafon շարժման մասնակիցներ են՝ կրոնական սիոնիստների կազմակերպության, որը հանդես է գալիս Լիբանանի հարավում հրեական բնակավայրերի ստեղծման օգտին այն տարածքներում, որոնք, շարժման կարծիքով, պատկանում են հրեա ժողովրդին։

Վերջին ամիսներին Uri Tzafon-ի ակտիվիստները բազմիցս ապօրինաբար հատել են Լիբանանի սահմանը։ Միաժամանակ, ինչպես նշում է The Times of Israel-ը, շարժման մասնակիցները վայելում էին իշխող կոալիցիայի որոշ պատգամավորների աջակցությունը։

Իսրայելի իշխանությունները հազվադեպ էին գործեր հարուցում այս ակտիվիստների դեմ՝ չնայած՝ Սիրիա, Լիբանան, Գազայի հատված և Արևմտյան ափ նրանց ապօրինի ներթափանցումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *