
Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանը շարունակվում է։ Օրակարգում ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը՝ խորհրդարանի նախագահի երրորդ տեղակալի պաշտոնում ընտրվելու նպատակով։
Ավելի վաղ Ազգային ժողովն արդեն ընտրել է նախագահի առաջին և երկրորդ տեղակալներին։ Այդ պաշտոններում ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։