Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ուկրաինայում է։
Կիևում նրան դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և այլ պաշտոնյաներ։
Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև։