Բանակից տարկետման նոր հստակեցում. ինչպե՞ս է հաշվարկվելու Top-50 բուհերի ցանկը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, որով նախատեսվում է հստակեցնել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տրամադրման ընթացակարգը:

Ի՞նչ է փոխվում

 BanksNews.am-ը տեղեկացավ, որ գործող կարգով՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների Շանհայի ակադեմիական վարկանիշավորման (Academic Ranking of World Universities) առաջին 50-յակում ընդգրկված բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի առկա ուսուցմամբ սովորողներին տրվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում։

Նոր նախագծով նախատեսվում է հստակեցնել Շանհայի վարկանիշային ցանկի դիտարկման կոնկրետ ժամանակահատվածը։ Սա թույլ կտա խուսափել տարընթերցումներից և թյուրըմբռնումներից, որոնք առաջանում էին ցանկի թարմացումների և տարկետման դիմումների ներկայացման ժամկետների անհամապատասխանությունից։

Նախագծի նպատակը և ակնկալվող արդյունքը

ԿԳՄՍ նախարարության մշակած նախագծի ընդունումը․

  • Կբարձրացնի վարչարարության արդյունավետությունը՝ քաղաքացիների և վարչական մարմինների համար ստեղծելով կանխատեսելի և հստակ կանոններ,
  • Չի պահանջի լրացուցիչ ֆինանսավորում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներից,
  • Բխում է ռազմավարական ծրագրերից․ փոփոխությունը համահունչ է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի «Կիրթ և կարողունակ քաղաքացի» մեգանպատակին և Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *