Պահանջում ենք լինի արդարություն, բոլորիս տղաները խառայեն 1,5 տարի. ակցիա կառավարության մոտ

Բանակում զինծառայություն անցնող երիտասարդների ծնողներն այսօր՝ օգոստոսի 6–ին, հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց. Նրանք պահանջում են, որ իրենց որդիների վրա ևս տարածվի 1.5 տարի ծառայելու կարգը։

«Պահանջում ենք, որ մեր երեխանմերն էլ ծառայեն 1.5 տարի։ Մենք ոչ մի բանից դժգոհ չենք՝ սնունդ, հագուստ, ամեն ինչ էլ ապահովում են, իմ տղան դժգոհ չի։ Մենք ուզում ենք, որ լինի արդարություն, դասարանի կեսը գնացել է 2 տարով, կեսը՝ 1,5 տարով, պայքարում ենք, որ լինի արդարություն։ Տարբերություն չկա, բոլորն էլ մեր զինվորներն են»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ մասնակից էլ հավելեց. «Մենք արձակուրդ չենք ուզում, այդ 5–օրյա խրախուսականներից ոչ բոլորն են օգտվել։ Հավասարաչափ չի բաշխվում, և դա էլ է տարաձայնություններ առաջացնում տղաների միջը, որ մի մասը գնաց, մյուս մասը չգնաց։ Իրենք կարող են չբարձրաձայնել, բայց այդ ճնշվածությունը տարածվում է նաև ծնողների մեջ։ Մեր խնդրանքը, հորդորն ու պահանջը այն է, որ այս հարցին դրական լուծում տան։

Մեզ փորձում են ինչ–որ ձեևով պատասխան տալ, որ կվերանայեն կարգը, բայց փաստացի ոչ մի վերանայում չի եղել, միայն այդ արձակուրդներն են եղել այս ընթացքում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *