Սայաթ-Նովա պողոտայում դանակահարված 30-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 2-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 23։05-ի տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ում առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սերոբ Հ․-ն է։

Մեր տեղեկություններով՝ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, անհայտ անձը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 39 շենքի բակում դանակով հարվածել է Սերոբ Հ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա դիմել է փախուստի, և քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշում է լրատվամիջոցը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *