
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ ԿԱՄ ՈՎ ԱՅՆՊԻՍԻ ՍՈւՏ ԱՍԻ, ՈՐ…
Եվ այսպես, կիրակի օրը սկսվեց ԱԺ 9-րդ նստաշրջանը։ Ընդհանուր առմամբ ուզում եմ ուշադրությունս սևեռել մի քանի տրիվիալ փաստերի վրա, որոնք աչքի զարնեցին և այսպես՝
Առաջինը՝ դա այսօր արդեն ԱԺ խոսնակի աթոռին բազմած Ռուբեն Ռուբինյանի հիստերիկ նվնվոցն էր ԱԺ ամբիոնից, որ՝ «18 ամյակը դիմավորել է առանց հայրիկի, ով կալանավորված է եղել»։ Համացանցում նշված է, որ Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 դեկտեմբերի 14-ին և բնականաբար, եթե բան չի փոխվել, ապա նրա 18 ամյակը պետք է նշեր 2008 թվականի, ուշադիր, դեկտեմբերի 14-ին։ Մարտի 1-ի զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով, Կարապետ Ռուբինյանը ձերբակալվել է մարտի 3-ին և կալանքի տակ է մնացել ուղիղ… ուշադրություն, 71 օր։ Այսինքն ըստ նորմալ մարդկային օրացույցի՝ 2008 թվականի մայիսի 12-ին, կալանքից ազատ է արձակվել ստորագրությամբ՝ քաղաքից չհեռանալու մասին խափանման միջոցով, և բնականաբար նույն թվականի դեկտեմբերի 14-ին, հանգիստ կարող էր լինել որդու չափահասության տարեդարձի մասնակիցը։ Այստեղ մեծ հավանականությամբ կամ ՔՊ-ն մի այլ օրացույցով է իր հաշվարկները սկսել անել, որտեղ ամիսը՝ 7 օր ունի, կամ ուղղակի ՌՈւԲԵՆ ՌՈւԲԻՆՅԱՆԸ ՍՏՈւՄ Է, հայտարարելով, որ իր 18-ամյակը դիմավորել է հոր կալանավորված վիճակում։
Երկրորդը, դե իհարկե Հայկ Կոնջորյանն է, ով նույն ստրատեգիայով պատասխանում էր իր տիկնոջ ստացած աստղաբաշխական աշխատավարձերի մասին տրված հարցերին։ Եվ այսպես, կարծես թե այս սուբյեկտն էր Агнесса Хамоян հարցնում թե որտեղից է եկել ԱԺ։ 2017-2018 թվականներին, այսինքն մինչև փաշինյանական հեղաշրջումը սույն ուսապարկը, աշխատել է «Para TV» համացանցային հեռուստաընկերությունում, եղել է «Մի խոսքով» հաղորդաշարի հեղինակ և վարող։ «PARA TV»-ն մամուլի և լրատվական տվյալների համաձայն՝ փոխկապակցված է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքի հետ: Հեռուստաընկերության տնօրենն ու հիմնադիրներից է նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը: Սակայն եթե ուշադիր նայենք սույն սուբյեկտի կենսագրականը, ապա այս էջը այնտեղ նույնիսկ չկա։ Հետևությունը մեկն է՝ ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ նույնպես ՍՏՈւՄ Է, իսկ մանիպուլացնելով թե իր կնոջից առաջ տնօրենները ավելի բարձր աշխատավարձ են ստացել, ակամայից բերում է մի հարցի՝ «Քեզ ինչ, քո կինն ինչի է ստանում, երբ «Հայփոստի» փոստատարների աշխատավարձը չի գերազանցում 80 000 դրամը»։ Ես հասկանում եմ, որ սույն սուբյեկտները պուբերտատային տարիքից չեն մեծացել, որ կարողանան պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, բայց եկեք բացատրենք նրանց, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքների համար։ Ու եթե Ձեր իշխանությունը դավաճանել ու թալանել է հայրենիքը, դա չի տալիս իրավունք Ձեր հաջորդներին, նույն կերպով վարվել։
Երրորդը իհարկե առասպելական ուսապարկ Վահագն Ալեքսանյանն էր, ով ԱԺ ամբիոնից լկտիաբար ստում էր Levon Kocharyan-ի առասպելական թիկնապահների մասին։ Ես Լևոնի տեղը լինեմ, դրամական պարգև կհայտարարեմ այն մարդուն, ով կկարողանա գեթ մի փաստարկ բերել Լևոնի թիկնապահ ունենալու մասով։ Ի ուրախություն բոլորի, Լևոնը Երևանում է ապրել, հարյուրավոր մարդկանց հետ է շփվել ու շփվում, ու դրանց մեջ հաստատ կլինեն մարդիկ այսօր աֆիլացվող այս իշխանությունների հետ, ովքեր Վահագն Ալեքսանյանի հորինած առասպելական թիկնապահներին ոչ տեսել են, ոչ էլ դրանց մասին լսել։ Իսկ Վահագն Ալեքսանյանի հոգեբանական խնդիրների ու սրճարան մտնելու վախերի մասով, խորհուրդ կտամ դիմի հոգեբանի։ Նման բարդույթներով ապրելը բավականին ծանր կլինի։ Եվ այսպես, եկեք փաստենք, որ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՆՈւՅՆՊԵՍ ՍՏՈւՄ Է։
Ընդհանրացնելով ԱԺ 9-րդ նստաշրջանի առաջին 3 նիստերը, կարող ենք միայն մի կարծիք ունենալ՝ ոչ լեգիտիմ, իշխանությունը ուզուրպացրած, Գագիկ Ծառուկյանի ձայները ԽԼԱԾ ու նրան բանտարկած խմբակը բաղկացած է ստախոսներից և այդ ստախոսներից 3-ը բռնի կերպով նշանակվեցին ԱԺ կառավարող պաշտոնների։
Որպես լրացում, ուզում եմ պատասխանել Ռուբեն Ռուբինյանի թվային մանիպուլյացիաներին։ 2021 թվականի ընտրություններին, Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ չէր ներկայացրել և «Հայաստան» դաշինքը, ստանալով 269 481 քվե ստացել է ընդհանուր առմամբ 29 մանդատ։ ՔՊ-ն ստացել է 688 761 քվե և ստացել է 71 մանդատ։ 2026 թվականի ընտրություններին քաղաքական հայտ ներկայացրեց Սամվել Կարապետյանը, և «Հայաստան» դաշինքի համակիրներից որոշները իրենց ձայները տվեցին Սամվել Կարապետյանի ուժին, ինչի արդյունքում ընդդիմությունը ստացավ 484 989 + 59 000 (արդարությամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող քվեների քանակը) քվե, ինչը ընդհանուր առմամբ կազմում է 543 500 քվե, ինչը երկու անգամ ավել է 2021 թվականի քվեների քանակից, իսկ ՔՊ-ն ստացել է 726 252 – 59 000 (արդարությամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող քվեների քանակը) քվե, ինչը կազմում է 667 252 քվե, ինչը զգալի քիչ է 2021 թվականի ՔՊ ստացած քվեների թվից այն դեպքում, երբ 2026 թվականի ընտրությունների մասնակցությունը 1,15 անգամ ավելի մեծ է եղել 2021 թվականի մասնակցությունից, այսինքն մասնակցել է 194 772 ավել մարդ, ու իշխանության կողմից կիրառվել են բոլոր աշխարհում հնարավոր ու անհնար հնարքները, սկսած ընտրակաշառքներից՝ կենսաթոշակների ավելացում որը նախատեսած չէր բյուջեյով, ավարտած ահաբեկումներով՝ «…սեպտեմբերին ահասարսուռ պատերազմ կլինի…»։
Կարծում եմ, որ 8-րդ դասարանի մաթեմատիկային տիրապետող մարդու համար ակնհայտ է, որ ՔՊ-ն այս ընթացքում ՄՍԽԵԼ Է ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐԸ, իսկ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ։ Այս երկար ու հոգնեցուցիչ մաթեմատիկական հաշվարկն արեցի, որ կրկին անգամ ապացուցեմ, որ ՔՊ ամբողջ քարոզչությունը հիւմնված է միմիայն ստի ու կեղծիքի վրա։
Սպասեմ հասկանալու, թե ինչու է Ռուբեն Ռուբինյանը հոգեբանական տրավմա ստացել երբ նման բան չէր կարող լինել, որտեղից է ԱԺ-ում հայտնվել Հայկ Կոնջորյանն ու ինչու չկա իր կենսագրության մեջ այդ էջերը ու վերջապես ումից է այդքան վախեցած Վահագն Ալեքսանյանը, որ սրճարանում սուրճ խմել չի կարողացել…
Միայն մի բան եմ ուզում ավելացնեմ՝ մարդն ով վախկոտ է, որ նույնիսկ ճակատին «ԴՈւԽՈՎ» դաջես, լավ կլինի ամեն դեպքում մանկական տակդիրով տնից դուրս գա։ Մարդ ես, հոտ չգա…
#թիմիս_կողքին_եմ_մինչև_վերջ
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի
Միհրդատ Մադաթյան