Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարությամբ պայմանավորված օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու:
Այս մասին NEWS.am–ին հայտնում են քաղաքապետարանից:
Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով ս.թ օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով: Երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը: