Մինչ հաստատված խաղաղության մասին հեքիաթներ ենք լսում՝ Հաագայում ընթացող գործընթացները ցույց են տալիս միանգամայն այլ պատկեր։
Միջազգային հարթակներում զարգացումները վկայում են, որ տարածաշրջանային հակասությունները ոչ միայն չեն մարել, այլև շարունակվում են իրավական պայքարի դաշտում, որտեղ կողմերը շարունակում են ակտիվորեն առաջ մղել իրենց դիրքորոշումները։
Փաստորեն Ադրբեջանը այս օրերին միջազգային դատարաններում ակտիվորեն պաշտպանում է իր ներկայացրած հայցերն ընդդեմ ՀՀ-ի։ Խոսքը վերաբերում է տարբեր իրավական գործընթացների, որոնք քննվում են միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Հաագայում։
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը ներկայացնում է նոր փաստարկներ և զարգացնում արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող գործերը՝ փորձելով ամրապնդել իր դիրքերը։
Միևնույն ժամանակ, հայկական կողմում այս գործընթացների վերաբերյալ տեղեկատվական դաշտը բավականին սահմանափակ է։ Հանրության լայն շերտերը հաճախ բավարար տեղեկացված չեն այն դատական գործընթացների մասին, որոնք կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ երկրի համար։
Փաստորեն Ադրբեջանը այս օրերին միջազգային դատարաններում ակտիվորեն պաշտպանում է իր ներկայացված հայցերն ընդդեմ ՀՀ֊ի, իսկ մեր ազգաբնակչությունը Նիկոլ Փաշինյանի թմբուկի ձայների պատճառով անտեղյակ է իր դեմ ընթացող և սպասվող դատական հայցերից։

