Արձանագրվել է բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ

Վիեննայում արձանագրվել է բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ։ Սնդիկի սյունը երեքշաբթի հասել է 40,8 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung պարբերականը։ Սա ամենաբարձր արձանագրված ջերմաստիճանն է՝ մեթեո դիտարկումների պատմության ողջ ընթացքում։ Նախորդ ռեկորդն արձանագրվել էր 2013 թվականին եւ կազմել էր 40,5 աստիճան։ Արեւելյան Ավստրիայում հայտարարվել է շոգ եղանակով պայմանավորված վտանգի բարձրագույն աստիճան։ Փակվել են մի շարք ավտոճանապարհներ։ Բուրգենլանդի երկրամասում էլ մոլեգնում է անտառային հրդեհը։ Նվազել է նաեւ Դունայ գետի ջրի մակարդակը՝ արձանագրելով պատմական ցածրագույն ցուցանիշ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *