Ինչպես է իրականացվում ավիացիոն միջուկային հարվածը

Չինաստանի ԶՈՒ-ն առաջին անգամ ցուցադրել է, թե ինչ հնարավորություններ ունի՝ միջուկային ավիացիոն հարված հասցնելու համար։ Այս մասին հայտնում է China Daily-ն։ Հրապարակված կադրերում երեւում է Xian H-6N ռազմավարական նշանակության կործանիչ ինքնաթիռը, որի վրա տեղակայված է եղել JL-1 հրթիռը, որը կարող է կրել միջուկային մարտագլխիկ։ Կադրերում երեւում են նաեւ երկու քիչ տեսանելի J-20 կործանիչներ։ JL-1-ը գաղտնազերծվել է անցյալ տարվա սեպտեմբերին Պեկինում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ։

Վերլուծաբանները նշում են, որ նման կարգի «ուժի ցուցադրությունը» կարող է որոշակի մեսիջներ պարուընակել այլ երկրների համար։ Պեկինը, նշենք, որ բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ հետեւում է «առաջինը միջուկային զենք չկիրառելու» քաղաքական գծին։ Նշենք նաեւ, որ մինչ այժմ Չինաստանն ուներ ցամաքային տեղակայման միջուկային համակարգեր։ Առաջին անգամն է, ըստ էության, որ ցուցադրվում է նաեւ ավիացիոն միջուկային հնարավորությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *