Թուրքիան ու Ռուսաստանը ողջունել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարի կապակցությամբ։

«Մենք հույս ունենք, որ հրադադարը կիրականացվի ամբողջությամբ՝ առանց որևէ սադրանքի», – նշել է Էրդողանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն, իր հերթին, հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը։ Հաքան Ֆիդանը գոհունակություն է հայտնել ժամանակավոր հրադադարի կապակցությամբ և ընդգծել, որ կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը կշարունակվեն։

Կրեմլը ևս ողջունել է հրադադարը և հույս հայտնել, որ կողմերի միջև անմիջական շփումներ տեղի կունենան մոտ ապագայում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը նախկինում ընդգծել է Մերձավոր Արևելքում լարվածությունից դիվանագիտությանն արագ վերադառնալու կարևորությունը։

«Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն ու Իրանը կպաշտպանեն իրենց շահերը բանակցությունների սեղանի շուրջ», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *