Պուերտո Ռիկոն ռեկորդային երաշտի պատճառով խոշոր քաղաքներում ջրի մատակարարման սահմանափակումներ է մտցնում

Associated Press-ը հայտնում է, որ Պուերտո Ռիկոյի իշխանությունները խիստ ծայրահեղ շոգի հետևանքով սրվող երաշտի պատճառով ջրի մատակարարման վրա սահմանափակումներ են մտցնում Սան Խուանում և այլ խոշոր քաղաքներում։

Ուրբաթ օրվանից ավելի քան 180 հազար սպառողներ 48 ժամով կմնան առանց ջրամատակարարման՝ ջրի մատակարարման հերթափոխային գրաֆիկի շրջանակում։

ԱՄՆ-ից կախում ունեցող «չներառված կազմակերպված տարածքի» կարգավիճակով (Commonwealth of Puerto Rico) Պուերտո Ռիկոյի իշխանությունները փորձում են լուծում գտնել իրավիճակի վատթարացման ֆոնին։

«Այս իրավիճակը մեր վերահսկողությունից դուրս է։ Ոչինչ չի կանխում դրա վատթարացումը»,- հայտարարել է Փուերտո Ռիկոյի նահանգապետ Ջենիֆեր Գոնսալեսը։

Հուլիսը Սան Խուանի համար դարձել է ամենաչոր ամիսը ավելի քան 120 տարվա դիտարկումների ընթացքում և քաղաքի պատմության մեջ երկրորդ ամենաշոգ ամիսը։ Ամերիկյան երաշտի մոնիտորինգի տվյալներով՝ Պուերտո Ռիկոյի տարածքի գրեթե մեկ քառորդը գտնվում է խիստ երաշտի պայմաններում, ևս 36%-ը՝ չափավոր երաշտի պայմաններում։

Սան Խուանի Ազգային օդերևութաբանական ծառայության օդերևութաբան Մարիա Նովոա Գարսիան հայտարարել է, որ առաջիկա երկու-երեք շաբաթներին տեղումների քանակը կարող է լինել նորմայից առնվազն 50%-ով ցածր։

«Մենք տեսնում ենք, որ Էլ Նինյոն շարունակում է ուժեղանալ»,- ասել է նա՝ նշելով տաքացման բնական կլիմայական ցիկլի ազդեցությունը։

Սահմանափակումները կվերաբերեն ոչ միայն Սան Խուանին, այլև Կարոլինա, Խունկոս, Գուրաբո, Տրուխիլիոն Ալտո, Կանովանաս և Լոիսա քաղաքների առանձին շրջաններին։

Նահանգապետը չի հստակեցրել, թե որքան ժամանակ կգործեն միջոցառումները։ Պուերտո Ռիկոյի ջրամատակարարման և կոյուղու վարչության ղեկավար Լուիս Գոնսալես Դելգադոն հայտնել է, որ խմելու ջուրը կմատակարարվի բեռնատարներով, առաջնահերթություն կտրվի հիվանդանոցներին և տարեց բնակիչների տներին։

Միաժամանակ, բնակիչների մի մասն արդեն ամիսներ շարունակ բախվում է ջրամատակարարման խափանումների, որոնք ուղղակիորեն կապված չեն երաշտի հետ։ Տեղական իշխանությունները խնդիրը բացատրում են ենթակառուցվածքների մեջ ներդրումների և դրանց սպասարկման բազմամյա պակասով։

Իշխանությունների տվյալներով՝ ավելի վաղ Պուերտո Ռիկոն ջրի մատակարարման սահմանափակումներ էր մտցրել 2015 և 2020 թվականներին, երբ շուրջ 400 հազար սպառողներ ջուր էին ստանում միայն երեք օրը մեկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *