ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդենի վարչակազմին մեղադրել է Կիևին տրամադրված ռազմական օգնության պատճառով ամերիկյան զինամթերքի պաշարները սպառելու մեջ։
«Բայդենը նրան (Զելենսկուն — խմբ.) 300 միլիարդ դոլարի զինամթերք տվեց։ Երբ ես հեռանում էի, ամեն ինչ լցված էր (զինամթերքով — խմբ.), իսկ նա դրա շատ մեծ մասը բաժանեց», — ասել է Թրամփը, փոխանցել է DW-ն։ Նրա խոսքով՝ «հիմա մենք դա վերականգնում ենք»։
Լրագրողի հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Կիևին կտրամադրի լրացուցիչ հակահրթիռներ Patriot զենիթահրթիռային համալիրի համար և հեռահար հրթիռներ, որոնց կարիքը նա խիստ ունի, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Մեզ էլ են հրթիռներ պետք»։
Ավելի վաղ, Կիևին ՌԴ հասցրած գիշերային հարվածներից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Patriot զենիթահրթիռային համալիրների համար որսիչ հրթիռների սուր պակաս ունեն։ «Շատ կարևոր է, որ գործընկերները լսեն, որ այս միջոցները պետք են ոչ թե պահեստներում՝ հնարավոր սցենարների համար, այլ այստեղ և հիմա», — ԱՄՆ-ին կոչ էր արել Ուկրաինայի նախագահը։