Թուրքիայի նախարար․ Եվրոպան մեզ կոչ է արել ռուսական գազ չմատակարարել

«Մեր եվրոպացի գործընկերները դիմում են մեզ և ասում, որ ցանկանում են Թուրքիայի միջոցով ստանալ ոչ ռուսական գազ»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նա հավելել է, որ թեև Թուրքիայում գազի տարեկան սպառման ծավալը կազմում է 60 միլիարդ խորանարդ մետր, երկիրը ստեղծել է ենթակառուցվածք, որն ունակ է ընդունել 70–80 միլիարդ խորանարդ մետր գազ։

Բայրաքթարը հայտնել է, որ Իրաքի հետ ստորագրված նոր համաձայնագիրը Թուրքիային ամեն տարի մոտ 500 միլիոն դոլարի եկամուտ կբերի նավթամուղով նավթի փոխադրման հաշվին։

Նրա խոսքով՝ նպատակը Թուրքիան համաշխարհային էներգետիկ միջանցքի կենտրոնական հանգույցի վերածելն է, ինչպես նաև մինչև 2028 թվականը 16 միլիոն տնային տնտեսությունների գազով ապահովելը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ոչ միայն բավարարում է սեփական կարիքները, այլև դառնում է Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի լուծման առանցքային դերակատար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *