Սաուդյան Արաբիայում Aramco-ի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Կիրակի վաղ առավոտյան Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ջիզանում Aramco նավթային ընկերության օբյեկտում բռնկված հրդեհը հաջողվել է մարել, տուժածներ չկան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի էներգետիկայի նախարարությանը։

Հրդեհը մեկուսացվել է Aramco-ի արդյունաբերական անվտանգության ծառայությունների կողմից։

Ջիզանը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Եմենի հետ սահմանից ոչ հեռու։

Aramco-ի Ջիզանի նավթավերամշակման գործարանը նախատեսված է օրական մինչև 400 հազար բարել նավթի վերամշակման համար։

Ձեռնարկությունը, մասնավորապես, արտադրում է բենզին և ծծմբի ծայրահեղ ցածր պարունակությամբ դիզելային վառելիք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *