Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն այս պահին բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն կողմերը շարունակում են հաղորդագրությունների փոխանակումը միջնորդների միջոցով, տեղեկացնում է Mehr-ը.
«Մենք այժմ բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ, սակայն միջնորդների միջոցով տեղի է ունենում հաղորդագրությունների փոխանակում», — ասել է իրանցի նախարարը։
Ըստռ նրա, մի շարք երկրներ շարունակում են աշխատել երկխոսության վերսկսման համար պայմանների ստեղծման ուղղությամբ։ Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ բանակցությունները չեն կարող վերսկսվել, քանի դեռ Վաշինգտոնը չի դադարեցրել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտումը և քայլեր չի ձեռնարկել իր խախտումների հետևանքները փոխհատուցելու համար։
Անդրադառնալով Օմանի հետ բանակցություններին՝ նախարարը նշել է, որ դրանք նվիրված են Հորմուզի նեղուցով անցնող նոր ծովային երթուղու ստեղծմանը։ Նա տեղեկացրել է, որ գործող երթուղիները կփոխարինվեն նորերով։
Արաղչին առանձին ընդգծել է, որ Օմանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն նշանակում Հորմուզի նեղուցի ինքնըստինքյան բացում։ «Համաձայնություն կարող է ձեռք բերվել, սակայն նեղուցի բացումը կախված է այլ պայմաններից, որոնք փոխանցվել են միջնորդների միջոցով», — հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։