Իրանի «Մեդիա-Բասիջ» կազմակերպության ղեկավար Մորթեզա Քարամուզիանը հայտնել է, որ երեք վերջին պատերազմների ընթացքում, որոնք երկիրը վերապրել է 1980-ականներին, 2025-ին և 2026 թվականին, զոհվել է իրանական ԶԼՄ-ների 353 աշխատակից, հաղորդում է Mehr-ը։
Նա տեղեկացրել է, որ 1980–1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում զոհվել է իրանական ԶԼՄ-ների 333 ներկայացուցիչ։ 2025 թվականի հունիսին Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել է ևս 12 լրագրող և մեդիա ոլորտի աշխատակից, այդ թվում՝ Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) երկու աշխատակից։
Եվս ութ մեդիա աշխատող զոհվել է երրորդ հակամարտության ընթացքում, որը սկսվել է 2026 թվականի փետրվարի 28-ին և 40 օր շարունակվել մինչև ապրիլի սկիզբը։
Քարամուզիանը նաև հայտնել է «Դիմադրության ճակատի» հետ կապված 268 ԶԼՄ աշխատակիցների մահվան մասին։ Նրանցից վեցը զոհվել են վերջին հակամարտության ժամանակ։