Բաքվի նավթային տերմինալում հրդեհ է բռնկվել

Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաքի Խաթաի շրջանի տարածքում գտնվող Բաքվի նավթային տերմինալի տարածքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տուժածներ և զոհեր չկան։

Հրդեհը բռնկվել է Օրխան Իսմայիլովի փողոցում։ Ադրբեջանի ԱԻՆ-ի Պետական հրշեջ պահպանության ծառայության աշխատակիցները օպերատիվ ժամանել են դեպքի վայր և մարել հրդեհը՝ թույլ չտալով դրա տարածումը մեծ տարածքի վրա։

Դեպքի վայր է ուղարկվել նաև Հանրապետական շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կենտրոնի բրիգադ, սակայն բժիշկների օգնության կարիքը չի եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *