Եգիպտոսը կոչ է արել Գազայից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը և բացել անկլավը՝ օգնության անխափան մատակարարման համար

Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել-Ատտին կոչ է արել Գազայից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը և բացել անկլավը՝ հումանիտար օգնության անխափան մատակարարման համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին համապատասխան, հաղորդում է Al Jazeera-ն։

Ինչպես հայտնել են Եգիպտոսի ԱԳՆ-ից, Աբդել-Ատտին այդ հարցերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թրամփի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մլադենովի հետ։

Կողմերը նաև քննարկել են Միջազգային կայունացման ուժերի տեղակայման հարցը, որոնք պետք է իրենց վրա վերցնեն Գազայի հատվածում անվտանգության ապահովումը։

Կահիրեի կոչը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի պաշտոնապես մերժել է Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *