Զոհեր Թաթարստանում․ սարսափելի վիճակ է

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետության Նիժնեկամսկի վրա, որտեղ գտնվում է նավթավերամշակման գործարանը։

Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայության տվյալներով՝ Նիժնեկամսկի արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտները ենթարկվել են զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման։

«Այսօր առավոտյան հանրապետությունը ենթարկվել է թշնամու անօդաչու թռչող սարքերի կողմից հերթական դաժան հարձակմանը։ Նիժնեկամսկ քաղաքի վրա շարունակվում է զանգվածային ավիահարվածը։ Հարձակումը ուղղված է ինչպես արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին։ Դժբախտաբար, կան զոհեր», – հայտնել է մամուլի ծառայությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *