Չիկագոյում ավելի քան 85 հազար ռետինե բադիկներ մասնակցել են բարեգործական մրցավազքին

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի է ունեցել Chicago Ducky Derby ամենամյա բարեգործական միջոցառումը, որի շրջանակում ավելի քան 85 հազար դեղին ռետինե բադիկներ միաժամանակ լցվել են Չիկագո գետը՝ մասնակցելու մրցավազքի:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը ցանկացած ցանկացող կարող էր առցանց կամ տեղում 10 դոլարով գնել մեկ կամ մի քանի բադիկ:

Յուրաքանչյուր խաղալիք ստանում է իր անհատական համարը և վերածվում վիճակախաղի տոմսի:

Բադիկները հատուկ բեռնատարներից թափվում են Չիկագո գետը՝ Կոլումբուս Դրայվ կամրջից, և հոսանքով լողում դեպի վերջնագիծ (մոտ 15-30 րոպե):

Ավարտի գիծն առաջինը հատած բադիկի սեփականատերը շահում է արժեքավոր մրցանակներ, որոնց թվում է նույնիսկ նոր ավտոմեքենա:

Միջոցառումից հավաքագրված ողջ հասույթն ուղղվում է Special Olympics Illinois հիմնադրամին, որն աջակցում է մտավոր և ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող ավելի քան 24 հազար մարզիկների՝ հոգալով նրանց մարզումների, սննդի և մրցումների ծախսերը:

Մրցավազքի ավարտից անմիջապես հետո կազմակերպիչներն ու կամավորները հատուկ ցանցերով ջրից հավաքում են բոլոր 85 հազար բադիկներին, որպեսզի գետը չաղտոտվի: Դրանք լվացվում են և պահվում հաջորդ տարվա միջոցառման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *