Իրանը որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու վերաբերյալ

Իրանը որոշում չի կայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու վերաբերյալ․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլի համար որևէ կոնկրետ ծրագիր չկա, և դեռևս որոշում չի կայացվել։

Բաղային նշել է նաև, որ ամերիկացիերի՝ իրանական նավի զավթումը հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում է։

Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ մասնակցելու Իրանի վերաբերյալ բանակցություններին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *