Եղանակը Հայաստանում․ շոգի անկում – NEWS.am

Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 11-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ, ըստ սինոպտիկների կանխատեսման, արևելյան և հյուսիս-արևելյան քամու պոռթկումները կուժգնանան՝ հասնելով 20-25 մ/վ-ի։

Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի ևս մի քանի աստիճանով, որից հետո մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։

«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում գիշերը և երեկոյան սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 18-23 մ/վ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը – +10+15, ցերեկը – +19+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը – +10+14, ցերեկը – +20+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +15+18, ցերեկը – +26+29,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +9+14, ցերեկը – +18+23, 

Լոռիում՝ գիշերը – +12+17, ցերեկը – +20+24,

Տավուշում՝ գիշերը – +18+21, ցերեկը – +26+30,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +9+13, ցերեկը – +19+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +15+19, ցերեկը – +27+31,

Արարատում՝ գիշերը – +17+20, ցերեկը – +30+33, 

Արմավիրում՝ գիշերը – +15+18, ցերեկը – +30+33, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +9+13, ցերեկը – +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +16+19, ցերեկը – +30+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +20+24, ցերեկը – +29+33,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +13+17, ցերեկը – +23+27։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *