Վրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցներն արտաքսել են 113 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիհայտնում է ՏԱՍՍ-ը՝ դեպարտամենտի մամուլի ծառայությանը հղումով։

ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Ղազախստանի, Քենիայի, Չինաստանի, Կուբայի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Թաիլանդի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Եթովպիայի և այլ երկրների քաղաքացիներ։

Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։Վերջերս Վրաստանն ակտիվորեն պայքարում է անօրինական միգրանտների դեմ: Խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, պարզեցրել արտաքսման և միգրանտներին խուզարկելու ընթացակարգերը: Ամեն ամիս Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *