«Ուժեղ Հայաստանը» շուտով կհայտարարի հանձնաժողովների նախագահի իր թեկնածուների անունները

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խորհրդարանի միջանցքում անդրադարձել է Դոնթի բանաձևով խմբակցությանը հասանելիք մշտական հանձնաժողովների ղեկավարների նշանակման հարցին։

Կարապետյանի խոսքով՝ հանձնաժողովներից մեկի ղեկավարի թեկնածուի վերաբերյալ որոշումն արդեն հայտնի է, սակայն խմբակցությունը դեռ պատրաստ չէ հրապարակել անունները։

«Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի անունը հայտնի է, բայց այս պահին չեմ կարող ասել»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ մյուս հանձնաժողովի ղեկավարի վերաբերյալ ևս մանրամասները կհայտարարվեն ընդմիջումից հետո։ Նրա խոսքով՝ թեկնածուների անունները նախատեսվում է հրապարակել մոտ երկու ժամ անց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *