«Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» հետ այսօրվա խաղի մասին

Գրել էինք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում այսօր՝ օգոստոսի 11-ին, «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի Սլովենիայի «Ցելյեի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:15-ին։

Թիմերի միջև առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Արարատ-Արմենիայի» հաղթանակով՝ 2։1 հաշվով, ինչի շնորհիվ հայկական ակումբը պատասխան հանդիպումից առաջ առավելություն ունի։

«Ցելյեի» գլխավոր մարզիչ Վիտոր Կամպելոսը նշել է, որ թիմը խաղին մոտենում է հաղթելու հստակ նպատակով։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստները ցանկանում են կարևորագույն հանդիպումների միջոցով պատմական արդյունքի հասնել ինչպես ակումբի, այնպես էլ քաղաքի ու սլովենական ֆուտբոլի համար։

Մարզիչը նաև ընդգծել է, որ թիմը վերջին հանդիպումներում աստիճանաբար բարելավում է իր խաղը, այդ թվում՝ պաշտպանական գործողությունները։ Կամպելոսի գնահատմամբ՝ երկու գնդակի առավելությամբ ցանկացած հաղթանակ թիմի համար ցանկալի արդյունք կլինի։

«Ցելյեի» գլխավոր մարզիչը միաժամանակ շեշտել է, որ վաղ գոլը կարող է նպաստել թիմի առաջադրանքի կատարմանը, սակայն ամբողջ հանդիպման ընթացքում անհրաժեշտ է պահպանել կենտրոնացվածությունն ու կարգապահությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *