Երեխաների պարտադիր պատվաստումների ցանկը կնվազի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Միացյալ Նահանգներում երեխաների համար նախատեսված պարտադիր պատվաստումների թիվը 17-ից նվազեցվել է 11-ի։ Պարտադիր պատվաստումների ցուցումից հանվել են գրիպի, հեպատիտ B-ի եւ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ նախատեսված պատվաստումները։

Հրամանագիրը նաեւ նախատեսում է, որ կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված MMR պատվաստանյութը բաժանվելու են երեք առանձին պատվաստումների։ Ընդ որում, դրանք կարող են կատարվել բժշկին երեք տարբեր այցելությունների ժամանակ։ Փաստաթուղթը սահմանում է նաեւ բժշկական ու կրոնական բացառությունները՝ պարտադիր պատվաստումներից հրաժարվելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *