Կայարանում՝ երկաթգծի մոտ, 39-ամյա տղամարդը հարձակվել է քաղաքացու վրա, հափշտակել պայուսակը

Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի ետնամասում գտնվող երկաթգծի մոտ մի տղամարդ հարձակվել է իր վրա, պատճառել մարմնական վնասվածքներ և հափշտակելով պայուսակը դիմել փախուստի։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները  ստացված օպերատիվ տվյալներն իրացրել են  Քննչական կոմիտեի գործընկերների հետ՝ պարզելով ավազակություն կատարած անձի ինքնությունը։

 Երևանի 39-ամյա բնակչի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին՝ ժամը 14․30-ի սահմաններում,  մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, ապա ներկայացվել նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *