Ինչ խմել շոգ եղանակին – Հրապարակ

Շոգ եղանակին սովորաբար պետք է շատ հեղուկ օգտագործել։ Սակայն կա մի նրբություն։ Սուրճը, թեյը կամ ալկոհոլը հաճախ նպաստում են, որ օրգանիզմը հեղուկ կորցնի, որը շոգ եղանակի պայմաններում կարող է բացասական հետեւանքներ ունենալ մարդու համար։ Դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել մաքուր ջուր, ոչ քաղցր ըմպելիքներ եւ կոմպոտներ։ Մասնագետները նկատում են, որ շոգ եղանակին մարդկանց մոտ նաեւ նկատվում է ախորժակի կորուստ եւ հակում՝ քաղցրեղենի հանդեպ։

Դրանով պայմանավորված՝ պարզ ածխաջրերի տեսակարար կշիռը շոգ եղանակին մարդկանց սննդակարգում աճում է, իսկ սպիտակուցներինը՝ նվազում։ Դա բերում է օրգանիզմում սննդարար նյութերի բալանսի խախտման։ Ավելանում է հեղուկի հանդեպ պահանջմունքը։ Այս պայմաններում կարեւոր է օգտագործել սովորական խմելու ջուր, սեղանի հանքային ջուր, ոչ քաղցր ըմպելիքներ, կոմպոտներ։ Քաղցր, թթվաշ ըմպելիքները ալկոհոլը թեյը սուրճը ոչ թե հագեցնում են ծարավը, այլ հակառակ երեւույթը կարող են առաջացնել։ Սննդի հետ կապված էլ՝ խորհուրդ է տրվում ուտել թեթեւ յուրացվող ձկնային կերակուրներ կամ ոչ յուղալի միս, սառը ապուրներ, կաթնամթերք, հատիկեղեն, բանջարեղեն եւ մրգեր։ Նման սննդակարգը աղեստամոքսային համակարգում ծանրության զգացողություն չի առաջացնում։ Խորհուրդ է տրվում ջրային բալանսը լրացնել՝ ուտելով վարունգ, պոմիդոր, եմիշ եւ ձմերուկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *