Փրկարարները Հոռոմայրի վանքի մոտ հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 11-ին՝ ժամը 21։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Հոռոմայրի վանքի մոտակայքում, քաղաքացիներ են մոլորվել։ 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները Հոռոմայր վանական համալիրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ ժայռերի մոտ, հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել Օձուն բնակավայր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *