Արցախի փողոցում հրդեհ է բռնկվել անկողնային պարագաներով բարձված բեռնատարում

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի հասցեներից մեկում գործող պահեստային մասում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 2-րդ, 3-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատիներից մեկական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ պահեստային այդ հատվածում կայանված բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են պահեստի աշխատակիցները։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ այրվել է բեռնատարում բարձված անկողնային պարագաներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *