Սասուն Միքայելյանն ու Անդրանիկ Քոչարյանը սեղանին չեն հարվածում, երբ «կաթողիկոս» բառն է հնչում (վիդեո)

Ազգային ժողովում, այսօր՝ օգոստոսի 12–ին, երբ ՔՊ–ական պատգամավորները լսելով «կաթողիկոս» բառը սկսեցին հարվածել սեղաններին, տեսախցիկը ֆիքսեց, որ ՔՊ խմբակցությունից Սասուն Միքայելյանն ու Անդրանիկ Քոչարյանը սեղանին չեն հարվածում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հերթական անգամ երբ ՔՊ–ական պատգամավորները խոսելով Գարեգին Բ–ի մասին նրան կոչեցին ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան, ընդդիմադիր պատգամավորները սկսեցին ի նշան բողոքի հարվածել սեղանին։

Դրան ի պատասխան, երբ «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը խոսելով Գարեգին Բ–ի մասին օգտագործեց «կաթողիկոս» բառը, ՔՊ–ականները սկսեցին հարվածել սեղաններին։ Եվ միայն Սասուն Միքայելյանն ու Անդրանիկ Քոչարյանը չմիացան իրենց գործընկերներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *