Առանց ծխախոտի նարգիլեն չի կարելի համարել առողջության համար անվտանգ այլընտրանք. ԱՆ

Շատերը կարծում են, որ առանց ծխախոտի («բուսական» կամ «առանց նիկոտինի») նարգիլեն ավելի անվտանգ է առողջության համար, քանի որ չի պարունակում նիկոտին։ Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նիկոտինի բացակայությունը նարգիլեն անվտանգ չի դարձնում։

Գիտական տվյալների համաձայն՝ ծխախոտային և առանց ծխախոտի նարգիլեների օգտագործման ընթացքում առաջացող ծուխը պարունակում է առողջության համար վտանգավոր բազմաթիվ թունավոր նյութեր՝ գրեթե նույն քանակներով։

Հիմնական տարբերությունն այն է, որ առանց ծխախոտի նարգիլեն չի պարունակում նիկոտին։ Սակայն երկու դեպքում էլ առաջանում և ներշնչվում են առողջության համար վտանգավոր նյութեր, այդ թվում՝

👉ածխածնի օքսիդ (շմոլ գազ),

👉խեժ,

👉ազոտի օքսիդներ,

👉թունավոր ալդեհիդներ,

👉պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ (որոնցից շատերն ունեն քաղցկեղածին հատկություններ)։

Այս վնասակար նյութերի հիմնական աղբյուրներն են նարգիլեի տաքացման համար օգտագործվող վառվող ածուխը, ինչպես նաև խառնուրդի բաղադրիչները, որոնց տաքացման և քայքայման արդյունքում առաջանում են վնասակար նյութերը:

Հայտնի է, որ այս նյութերը կարող են վնասել առողջություն․

ածխածնի օքսիդը (շմոլ գազը) նվազեցնում է օրգանիզմ հյուսվածքներին թթվածնի մատակարարումը,

խեժը, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինները և որոշ ⏬ալդեհիդներ պարունակում են նյութեր, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման վտանգը,

ալդեհիդներն ու ազոտի օքսիդները գրգռում և վնասում են շնչուղիներն ու թոքերը։

ՀՀ ԱՆ-ից նշում են, որ, այսպիսով, նիկոտինի բացակայությունը միայն նվազեցնում է նիկոտինային կախվածության առաջացման հավանականությունը, սակայն չի վերացնում նարգիլեի օգտագործման հետևանքով օրգանիզմ ներթափանցող թունավոր նյութերի վնասակար ազդեցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *