Մարտուն Գրիգորյանին Հակակոռուպցիոն կոմիտե են տարել

Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտե են տարել ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Մենք տեղեկացանք, որ Մարտուն Գրիգորյանն ամենայն հավանականությամբ ձերբակալվելու է։

​Թե կոնկրետ որ քրեական վարույթի շրջանակներում է իրականացվել գործողությունը և ինչ մեղադրանք է առաջադրվել նրան, իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական պարզաբանում չեն տարածել:

​Հիշեցնենք, որ վերջին շրջանում Մարտուն Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների անվան հետ կապված իրավապահների ուշադրությունը բավականին ակտիվացել էր. ավելի վաղ քննչական տարբեր գործողություններ ու խուզարկություններ էին իրականացվել, ինչպես նաև քրեական վարույթներ էին նախաձեռնվել նրա հարազատների առնչությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *