Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են կապերը․ ՀՀ-ն էլի խաղից դու՞րս

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ տարածաշրջանային կապակցվածության ոլորտում։

«Սկզբունքորեն կարևոր է մեր երեք երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական կապերի հետագա ամրապնդումը, այդ թվում՝ կապակցվածության առումով։ Մենք անում ենք և կշարունակենք անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է դրան հասնելու համար», – ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Եվրամիությունը Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը ներառել է իր ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի ցանկում։ Այս որոշումը կայացվել է էլեկտրաէներգիայի տարանցման և ստորջրյա մալուխի նախագծերի փորձագետների կողմից պատրաստված փաստաթղթի հաստատումից հետո։

Կոբախիձեն բարձր է գնահատել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ինտեգրման մակարդակը։

Ուշագրավ է, որ, ըստ ԶԼՄ-ների, վրացի վարչապետը չի նշել Հայաստանի անունը՝ իբրև տարածաշրջանի առանցքային երկրներից մեկի։

Սա վկայում է, որ ՀՀ գործող իշխանությունները շարունակում են իրենց ձախողված արտաքին քաղաքականությունը՝ նույնիսկ սեփական տարածաշրջանում դուրս մնալով ինտեգրացիոն բնական ու գլոբալ գործընթացներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *