Այսօր կայանալիք Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցերի թվում են մարզպետների նշանակման մասին որոշումները։
Ըստ այդմ՝
- Շիրակի մարզպետարանը կշարունակի ղեկավարել Դավիթ Առուշանյանը,
- Լոռու մարզպետ կվերանշանակվի Արեն Մկրտչյանը,
- Գեղարքունիքում պաշտոնավարումը կշարունակի Կարեն Սարգսյանը,
- Արագածոտնի մարզպետի պաշտոնում կվերահաստատվի Սերգեյ Մովսիսյանը,
- Արարատի մարզպետ կվերանշանակվի Սեդրակ Թևոնյանը,
- Արմավիրի մարզպետարանը կգլխավորի Վահրամ Խաչատրյանը,
- Տավուշի մարզպետի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել Հայկ Ղալումյանը,
- Սյունիքում ղեկավարումը կպահպանի Ռոբերտ Ղուկասյանը,
- Վայոց ձորի մարզպետ կվերանշանակվի Վահագն Արսենյանը։
BanksNews.am-ը նկատեց, որ մարզային ղեկավարների ցանկում թափուր է մնում միայն Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ահարոն Սահակյանը վայր դրեց լիազորությունները՝ պատգամավորական մանդատ ստանալու նպատակով։