Wildberries-ը հայտնել է Բաշկորտոստանում լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին։ «Բաշկորտոստանում ավիահարվածի պատճառով հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտում, որտեղ գտնվում է ընկերության օբյեկտներից մեկը», – հայտնել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
«Նշված օբյեկտում ապրանքներ չեն պահվում», – ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունը նաև հայտնել է, որ «իրականացվել է կանխարգելիչ տարհանում»։
Սա Wildberries-ի պահեստներում բռնկված առնվազն 18-րդ հրդեհն է հուլիսի 18-ից ի վեր, երբ Ուկրաինան սկսել է թիրախավորել ռուսական շուկայի լոգիստիկ օբյեկտները՝ պնդելով, որ ընկերությունը վաճառում է ռազմական ապրանքներ։
Wildberries-ը վերջին հարձակման մասին հայտնել էր օգոստոսի 11-ին։ Այդ օրը Վորոնեժի մարզում հրդեհներ էին բռնկվել երկու պահեստներում։
Հինգշաբթի օրը ավելի վաղ Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել էր Սալավատ քաղաքի արդյունաբերական գոտու վրա հարձակման մասին։