Իրավիճակը փոխվում է. կարող են կորցնել իշխանությունը. Աշոտ Ֆարսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սամվել Կարապետյանի «Փոփոխության» ելույթը

Սամվել Կարապետյանի «Փոփոխության» ելույթը

Ազատության հրապարակում անցկացվող «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ընթացքում կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, գնդապետ և արցախցի հետախույզ Արթու…
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ավտոերթ կազմակերպելու մասին և հրավիրել քաղաքացիներին մասնակցելու։ Նա նշել է, որ ապրիլի 19-ին ավտոերթով նախատեսվում է նշել Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը՝ կոչ անելով միանալ անձնական մեքենաներով և նախապես գրանցվել։
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Նիկոլ Փաշինյանը հրավիրում է ավտոերթի դեպի Գյումրի, կմիանա՞ք նրան»։
Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։
«Սիրով կմասնակցեի, բայց իմ աշխատանքը էնպես ա, որ չեմ կարող չգնալ աշխատանքի»,- նշեց մի կին։
«Եթե մեքենա ունենայի՝ մեծ սիրով»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
«Չէ, էս տարիքում ինչ ավտոերթ»,- արձագանքեց մի կին։
«Չէ, ես Թիֆլիս եմ գնում»,- նշեց մեկ ուրիշը։
«Հնարավոր ա, ես իրան շատ եմ հարգում»,- ասաց մի տղամարդ։
«Ավտո չունեմ, որ մասնակցեմ»,- ասաց մի կին, իսկ հարցին՝ եթե ունենար՝ կմասնակցե՞ր, պատասխանեց՝ ոչ։
Շատերն էլ կտրուկ արձագանքեցին՝ պարզապես նշելով, որ չեն մասնակցի։
Մանրամասները՝ տեսանյութում։