Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ավտոերթ կազմակերպելու մասին և հրավիրել քաղաքացիներին մասնակցելու։ Նա նշել է, որ ապրիլի 19-ին ավտոերթով նախատեսվում է նշել Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը՝ կոչ անելով միանալ անձնական մեքենաներով և նախապես գրանցվել։
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Նիկոլ Փաշինյանը հրավիրում է ավտոերթի դեպի Գյումրի, կմիանա՞ք նրան»։
Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։
«Սիրով կմասնակցեի, բայց իմ աշխատանքը էնպես ա, որ չեմ կարող չգնալ աշխատանքի»,- նշեց մի կին։
«Եթե մեքենա ունենայի՝ մեծ սիրով»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
«Չէ, էս տարիքում ինչ ավտոերթ»,- արձագանքեց մի կին։
«Չէ, ես Թիֆլիս եմ գնում»,- նշեց մեկ ուրիշը։
«Հնարավոր ա, ես իրան շատ եմ հարգում»,- ասաց մի տղամարդ։
«Ավտո չունեմ, որ մասնակցեմ»,- ասաց մի կին, իսկ հարցին՝ եթե ունենար՝ կմասնակցե՞ր, պատասխանեց՝ ոչ։
Շատերն էլ կտրուկ արձագանքեցին՝ պարզապես նշելով, որ չեն մասնակցի։
Մանրամասները՝ տեսանյութում։