Ֆիդան. ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վրթանես Սիմոնի Հակոբյանից (մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակեպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր իրացնելու համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը ստացել է 2019 թվականի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալները:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հիշեցնում են, որ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան որակազրկել էր 81 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկներին՝ ինչի շնորհիվ Լիանա Գյուրջյանն արժանացել էր փոփոխված բրոնզե (պոկում ու երկամարտ) և ոսկե (հրում) մեդալների:
Ապրիլի 8-10-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը։ Մասնակցում էին Ինտերպոլի 148 անդամ երկրների 300 պատվիրակ, Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Հայաստանը ներկայացնում էր ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:
Համաժողովում ելույթ են ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը, նախագահը, Ինտերպոլի ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:
Քննարկվել են հանրության համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտների դեմ պայքարին, առկա մարտահրավերներին ու անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված հարցեր։
Ներկայացվել է հանցավորության դեմ պայքարում Ինտերպոլի գործիքակազմը։ Կարևորվել են անդամ երկրների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման ընդլայնումը, հանցագործությունների բացահայտման գործում թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառումը, ինչպես նաև իրավապահ մարմիններում կանանց դերի բարձրացումը:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Նարինե Հակոբյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի նախագահի, տարբեր ենթավարչությունների ներկայացուցիչների ու մի շարք անդամ երկրների ԱԿԲ պետերի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանական համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:
Ընդունվել է չորս որոշում` Ազգային կենտրոնական բյուրոների դերի բարձրացման և հզորացման, համագործակցության ընդլայնման և մի շարք այլ թեմաներով:
Ինտերպոլի ԱԿԲ պետերի ամենամյա համաժողովը միջազգային ոստիկանական համագործակցության ամրապնդման, գործնական հարաբերություններ կառուցելու, փորձի փոխանակման հնարավորություն է, ինչը նպաստում է հանցավոր սպառնալիքներին արդյունավետ դիմակայելուն։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը․ տեղեկացնում են Դատախազությանից։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացավ 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալների, հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից: Մեդալի հանձնման արարողությունը կայացավ Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում:
Աղասյանի մեդալը ստացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այն առաջիկա օրերին կփոխանցի Աղասյան ընտանիքին:

Իսրայելն ու Միացյալ Նահանգներն այլ շանս չունեն, քան զենքերը վայր դնելն է։ Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիյա» զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար,…