Պետք է ընտրություն կատարեք անցյալի և ներկայի միջև. Վստահ եմ՝ հունիսի 7-ին տեր եք կանգնելու խաղաղությանը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ:
Ապրիլի 15-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։
Երևանում ապրիլի 14-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
14.04.2026
Հասարակություն
Շենքն ունի առանձին ապաստարան. Նոր Ուղի բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ
Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը աշխատակիցներին է ներկայացրել իր նոր տեղակալին՝ Նվարդ Վարդանյանին։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից։
ՋԿ նախագահը շնորհավորել է նրան և մաղթել արդյունավետ համատեղ աշխատանք։
Նորանշանակ տեղակալը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է իր փորձն ու կարողությունները ներդնել Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման և ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղման գործում։
ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իրանի վրա՝ համաձայնելու իր միջուկային գործունեության, այդ թվում՝ ուրանի հարստացման 20-ամյա մորատորիումին: Դա պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագրի հասնելու պայմաններից մեկն է․ գրում է The Financial Times-ը։
Իսլամաբադում բանակցություններն ավարտվել են նրանով, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում էր ամերիկյան պատվիրակությունը, մեղադրել է իսլամական հանրապետությանը, իր խոսքով, միջուկային զենք երբեք չմշակելու պարտավորության բացակայության համար:
Դիրքորոշումների տարբերությունն ընդգծում է պատերազմող կողմերի միջև առկա հսկայական անջրպետը և այն խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարվեն, եթե ԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են համաձայնության գալ իրենց ավելի քան 5 շաբաթ տևած պատերազմն ավարտելու համար։
Պակիստանցի դիվանագետը նշել է, որ երկրի ռազմական ղեկավար Ասիմ Մունիրը, որը միջնորդել է շաբաթավերջյան բանակցությունները, «ակտիվորեն աշխատում է ոսկե միջին» գտնելու ուղղությամբ։
FT-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել միջնորդների միջոցով։ Վերջիններս ձգտում են համոզել կողմերին անցկացնել ավելի ցածր մակարդակի «տեխնիկական բանակցություններ»՝ տարաձայնությունները լուծելու համար, այդ թվում՝ նեղուցի վերաբացման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Դիվանագետները հայտնել են, որ երկու կողմերն էլ բանակցությունների մեջ են մտել մաքսիմալիստական դիրքորոշումներով։
Հետագա բանակցությունների մասին հարցին Վենսը պատասխանել է, որ «գնդակը իրականում նրանց դաշտում է»։ Նա կրկնել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարները դուրս բերի հանրապետությունից։
Սակայն Իրանը դա համարում է «կարմիր գիծ»՝ հղում անելով իր իրավունքին՝ որպես չտարածման մասին պայմանագրի ստորագրող կողմ։
Իրանը պնդում է պատժամիջոցների մեղմման և իր արտասահմանյան ակտիվների ապասառեցման վրա՝ որպես ցանկացած համաձայնագրի մաս։

Արման Թաթոյանն Արմավիրում ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է «Միասնության թևերի» կրթական ծրագրի առանցքային դրույթները։ Կարճ ներկայացնում ենք դրանք․ ✅ Կ…

Ավելի մեծ վնաս, որ տվեց ինքն իրեն, ոչ մի թշնամի չէր կարող իրեն տալ