Իրանում չորս մարդ է ձերբակալվել՝ իսրայելական հետախուզության հետ կապերի կասկածանքով

Ինչպես հայտնում է պետական IRNA գործակալությունը, կասկածյալները հայտնաբերվել են ԻՀՊԿ հետախուզական ստորաբաժանումների իրականացրած գործողությունների արդյունքում․․․

«Էս կարուսե՞լ ա, ընդդիմությունը գալիս-գնում ա». «Գրանցվում են, որ աշխատավարձ ստանան». Փաշինյան–Ռուբինյան զրույց

Դե ճիշտ են անում, ժողովուրդ ջան, եկե՛ք գրանցվեք, եկե՛ք գրանցվեք։ Ընդդիմության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, դուք…

«Բերման են ենթարկվել գործընկերներս»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)

«Բերման են ենթարկվել գործընկերներս»․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հրատապ․․․
     Բերման են ենթարկվել գործընկերներս, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները։
     Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը։
     Ուղևորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե (հասցե՝ Մոսկովյան 1)․․․
     Ավելի եք մոտիվացնում մարդկանց՝ նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել»։

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի շրջափակման միջոցով փորձում է ուժեղացնել Չինաստանի և Հնդկաստանի վրա գործադրվող ճնշումը․ CNN

Հեռուստաալիքի գնահատմամբ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ իրանական նավթի ակտիվ գնորդ հանդիսացող երկրները, հայտնվելով արտաքին ճնշման տակ, կսկսեն ներազդել Իրանի ղեկավարության վրա․․․

ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի շրջափակման միջոցով փորձում է ուժեղացնել Չինաստանի և Հնդկաստանի վրա գործադրվող ճնշումը․ CNN

Հեռուստաալիքի գնահատմամբ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ իրանական նավթի ակտիվ գնորդ հանդիսացող երկրները, հայտնվելով արտաքին ճնշման տակ, կսկսեն ներազդել Իրանի ղեկավարության վրա․․․

Արցախի հայաթափումից 2 ամիս հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է պարգևավճարներ բաժանել պատգամավորներին. Նարեկ Կարապետյան

Ամեն 3-4-րդում հայրը մեքենայում չէր, նկարն էին բերում։  Գալիս էին մայրը, երեխաները…

Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր գաղափարները. ԿԳՄՍ նախարար

Հայ կինոյի օրը հրաշալի առիթ է նաև կարևորելու մեր կինոժառանգությունը…

«Խոստովանենք՝ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Խոստովանենք՝ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր»․ Նիկոլ Փաշինյան

«Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, և մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, և ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել է ուրիշ օրակարգ:

Նրբությունն այն է, որ մենք հենց ժողովրդից սերող քաղաքական մեծամասնություն ենք: Մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ: Մենք չենք կարող այդ պատգամը չլսել, և այս սոցիալ-հոգեբանական փոփոխությունը ժողովուրդն է արել, պատվիրել, մենք էլ իրականացրել ենք»,- Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կբնորոշի Նիկոլ Փաշինյանը հաջորդ մանդատը, որը ՔՊ-ն առաջիկա ընտրություններին խնդրելու է ժողովրդից, Փաշինյանը նշեց․ «Մեր կարգախոսն է՝ «տե՛ր կանգնիր խաղաղությանը», և պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի, այն ի կատարումն հանձնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։ Նա նաև ընդգծեց, որ առաջիկա մանդատը պետք է լինի խաղաղության մանդատ, խաղաղությունը սովորական դարձնելու մանդատ և խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ:

ԱՄՆ-ում հարսի ծնողների տունն այրվել է հարսանիքի ժամանակ

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում Ռեջիսթորների ընտանիքը կորցրել է իր տունը դստեր հարսանիքի ժամանակ հաղորդում է ABC 12-ը:
Զույգը ողբերգական լուրն իմացել է այն պահին, երբ հարսը պատրաստվում էր պարել հոր հետ։ Հարևանուհին զանգահարել է հորը և ասել, որ շան հետ զբոսանքի էր դուրս եկել և տեսել է, թե ինչպես է այրվում նրանց տունը։

Հրշեջները ժամանել են ահազանգից մի քանի րոպե անց, սակայն արդեն ուշ է եղել։

Ռեջիսթորների ընտանիքի համար, սակայն, տունը միակ բանը չէ, որ կորցրել են։

«Գումար, նկարներ, հիշողություններ․․․ Մենք ունեինք մեր ընտանիքին պատկանող իրեր 1800-ականների վերջից և 1900-ականների սկզբից. ամեն ինչ կորել է մենք կորցրել ենք նաև մեր շան 3 ձագերին», – ասել են ընտանիքի անդամները։