Իսպանիայի վարչապետն ի վերջո ժամանեց Երևան


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր վերջապես Երևան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար: Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստ…

Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստը՝ ուղիղ միացմամբ


Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: Այս պահին ելույթ է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջին միջանցքը» կարևորագույն նշանակություն ունի Եվրոպայի համար, Հայաստանը նշանակալի դեր է խաղում այս ոլորտում․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Երևանում մենք առաջին հերթին կքննարկենք մեր էներգետիկ անկախությունը։ Քանի որ մենք մեծ քանակությամբ էներգիա ենք ներմուծում, Եվրոպան պետք է մեծացնի ներքին ռեսուրսների՝ միջուկային էներգիայի և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը․ Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։

Նա ուշադրություն է հրավիրել Եվրոպայի ռազմական կախվածությանն այլ երկրներից և նշել, որ այս հարցը գագաթնաժողովի օրակարգում է։

Ընդգծելով, որ գագաթնաժողովում կքննարկվի «հուսալի մատակարարման շղթաների» զարգացումը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև խոսել է «Միջին միջանցքի» կարևորության մասին Եվրոպայի համար։

Նա նշել է, որ «Միջին միջանցքը» կարևորագույն նշանակություն ունի Եվրոպայի համար՝ ապահովելով կապը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ, և որ Հայաստանը նշանակալի դեր է խաղում այս ոլորտում։

Ծուխ, սուլոցներ և ձեռնաշղթաներով ակցիա՝ համալիրի դիմաց (տեսանյութ)

Ծուխ, սուլոցներ և ձեռնաշղթաներով ակցիա՝ համալիրի դիմաց

Արցախցիների խնդիրների, Արցախում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցները սուլոցներով և ծուխ արձակելով ցանկացան իրենց բողոքը լսելի և տեսանելի դարձնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչներին։ Նրանք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին դիմավորեցին «Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին» պաստառով:

Ակցիայի մասնակիցները նաև ձեռնաշղթաներով ակցիա կազմակերպեցին՝ ի նշան Հայաստանում ազատ խոսքի իրավունքի ոտնահարման դեպքերի:

Առանց այս թեմաների, երակարատև խաղաղության մասին խոսելն անտեղի է


Եվրոպական առաջնորդների մասնակցությամբ Երևանում անցկացվող հավաքի ընթացքում հնչել են նաև մարդասիրական հարցերի վերաբերյալ պահանջներ։ Բողոքի ակցիայի մասնակիցների…

Տեղի ունեցավ լուսանկարման պաշտոնական արարողությունը

Տեղի ունեցավ լուսանկարման պաշտոնական արարողությունը

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ լուսանկարման արարողությունը:

Հիշեցնենք՝ գագաթնաժողովին մասնակցում է 43 պատվիրակություն՝ ավելի քան 500 մասնակիցներով:

Տեղի ունեցավ լուսանկարման պաշտոնական արարողությունը

Տեղի ունեցավ լուսանկարման պաշտոնական արարողությունը

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ լուսանկարման արարողությունը:

Հիշեցնենք՝ գագաթնաժողովին մասնակցում է 43 պատվիրակություն՝ ավելի քան 500 մասնակիցներով:

Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք և վերադարձի ցանկություն


Երևանում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով արցախցինե…

Իսպանիայի վարչապետն Անկարայից Երևան է ուղևորվել

Իսպանիայի վարչապետն Անկարայից Երևան է ուղևորվել

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Անկարայից, որտեղ գիշերել էր ինքնաթիռի արտակարգ վայրէջքից հետո, ուղևորվել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Hava Sosyal Medya-ի տվյալներով՝ Իսպանիայի վարչապետի ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը վերացվել է։

«Դրսից ողջ եմ, ներսից՝ մահացած, սպասում եմ որդուս»․ անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում

«Դրսից ողջ եմ, ներսից՝ մահացած, սպասում եմ որդուս»․ անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են անում