«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անօրինական գործողությունները և հակասական դիրքորոշումները, այդ թվում՝ իրանական առևտրային նավերի դեմ ձեռնարկված ագրեսիվ միջոցները, «անհամատեղելի են դիվանագիտության հետ», ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
     «ԱՄՆ-ի անօրինական վարքագիծը և նրա ղեկավարների հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտական ​​սկզբունքների հետ։ Իրանը կհետևի ԱՄՆ-ի գործողություններին և կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ իր շահերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար», – ասվում է Իրանի արտգործնախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
     Վաշինգթոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հաջորդած բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, առանց ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ հաղորդագրության, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։

Իրանը շրջափակման պատճառով օրական 500 միլիոն դոլար է կորցնում. Թրամփ

Հակաամերիկյան կեղծ լուրերի լրատվամիջոցները ցանկանում են, որ Իրանը հաղթի, սակայն դա տեղի չի ունենա, քանի որ ես իշխանության գլուխ եմ, գրել է նա…

ՌԴ-ում մտադիր են չարտահանձնել նույնիսկ քրեական հանցանքի մեջ մեղադրվողներին


Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը առաջարկել է չարտահանձնել արտասահմանյան երկրներ այն անձանց, ովքեր Ռուսաստանում որևէ տեսակի ապաստան են ստացել։ Փոփոխո…

ՌԴ-ում մտադիր են չարտահանձնել նույնիսկ քրեական հանցանքի մեջ մեղադրվողներին


Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը առաջարկել է չարտահանձնել արտասահմանյան երկրներ այն անձանց, ովքեր Ռուսաստանում որևէ տեսակի ապաստան են ստացել։ Փոփոխո…

ՀԱՊԿ-ը կարող է դառնալ նոր անվտանգության ճարտարապետության հենասյուներից մեկը. Լավրով

Այն ժամանակ, երբ «Արևմուտքն ավելի ու ավելի է դիմում ուժի անօրինական կիրառմանը, բռնապետության նեոգաղութատիրական մեթոդներին և բացահայտ կողոպուտին», ՀԱՊԿ երկրները միջազգային իրավունքից չեն շեղվի…

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. Սուրենյանց


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է Ապրիլը 24-ը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յո…

«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան

«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեյրան Օհանյանի սենսացիոն բացահայտումը 44-օրյա պատերազմի մասին, ի վերջո, չնայած նիկոլենց կատաղի դիմադրության` դարձավ օրակարգային:
     Առվազն երեք օրը հիմնական քննարկվող թեմաներից է, որը չկարողացան շեղել ոչ «շուն ու շանգյալով», ոչ «Արուսյակի կրծքերով» և նույնիսկ ընտանիք վերադարձած Աննայով:
     Ընդ որում, առանձնապես շատ ճիգեր դա չպահանջեց: Հետևողական մոտեցում, կեղծ օրակարգերի անտեսում և վերջ:
     Ասածս ինչ է:
     Փաստացի, ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր, իր ուզած ժամանակով և իր ուզած քանակով»: