«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարան։ Ըստ ՔԿ-ի՝ նա մեղադրվում է «Ազգային ժողովի առաջիկա ընտրու…

Արհեստական բանականությունը մաթեմատիկական բարդ խնդիր է լուծել


Չինական արհեստական բանականության տեխնոլոգիան կարողացել է ինքնուրույն լուծել մաթեմատիկական մի խնդիր, որը լուծել գիտնականները չեն կարողացել ավելի քան 10 տարի։…

Արհեստական բանականությունը մաթեմատիկական բարդ խնդիր է լուծել


Չինական արհեստական բանականության տեխնոլոգիան կարողացել է ինքնուրույն լուծել մաթեմատիկական մի խնդիր, որը լուծել գիտնականները չեն կարողացել ավելի քան 10 տարի։…

Դերասան Արթուր Սմոլյանինովը հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման | ՄԱՄՈՒԼ.ամ

Դերասան Արթուր Սմոլյանինովը հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Մոսկվայի դատարանը դերասան Արթուր Սմոլյանինովին (որը Ռուսաստանում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ և ներառված է «Ռոսֆինմոնիտորինգի» ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) հեռակա կարգով դատապարտել է 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ լուրեր տարածելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ, դատարանը դերասանին արգելել է 4 տարով կառավարել առցանց կայքեր։

«Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ դատախազությունը դերասանի համար պահանջել էր 9 տարի 10 ամսվա ազատազրկում և 5 տարվա արգելք կայքեր կառավարելու համար։

Սմոլյանինովն օտարերկրյա գործակալ է ճանաչվել 2023 թվականի հունվարին։ Նույն թվականի մայիսին նա ընդգրկվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։

Դերասանի դեմ քրեական հետաքննությունը սկսվել է 2023 թվականի հունվարի 16-ին։ 2024 թվականի հոկտեմբերին Մոսկվայի Բասմանի դատարանը նրան հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել։

Միաժամանակ նա հայտարարվել է դաշնային, ապա միջազգային հետախուզման ցուցակներում։ Նրա ունեցվածքը առգրավվել է։

Սրբազան Հայրն է դատում այս իշխանությանը․ քաղաքագետ

Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը դիտելիս մի միտք էր անընդհատ հետապնդում ինձ։ Մտածում էի՝ լավ է՝ Ավետարան չեն գտել․ գրքւոմ է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Հատկապես լավ է, որ Հովհաննու Հայտնությունը չեն կցել քրեական գործերին, թե չէ 18 արդարներին նաև Ահեղ դատաստանի պլանավորումն էր մեղսագրվելու…

Իսկ եթե լուրջ, ապա արդեն տևական ժամանակ է ինձ համար մեկ բան շատ հստակ է՝ 18 արդարների գործով ոչ թե դատարանն ու ամբաստանողներն են դատում Բագրատ Սրբազանին, այլ ճիշտ հակառակը՝ Սրբազան Հայրն է դատում այս իշխանություններին։

Դատավճիռն էլ արդեն հասունանում է։ Եվ դա լինելու է այն վճիռը, որը երբեք չի մաքրվելու դավաճան իշխանությունների ճակատից։ Մինչ Ահեղ դատաստան հենց այդ վճռով են հիշվելու նրանք սերունդների մեջ»,- նշել է նա։

 

Փաստաբանները բացահայտում են. ի՞նչ են իրականում առգրավվել Բագրատ Սրբազանի կեցավայրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաստաբանները բացահայտում են. ի՞նչ են իրականում առգրավվել Բագրատ Սրբազանի կեցավայրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ