Երևանում մեկնարկել է Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը (վիդեո)

Շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը։ Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն ուղերձով կոչ արեց հանր…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց կուսակցի՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած զինծառայության մասին օրենսդրական նախաձեռնությանը։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պարզաբանեց՝ քանի որ Կառավարությունն ու գլխադասային հանձնաժողովը դեմ են, իրենք ևս դեմ կքվեարկեն նախագիծը ԱԺ նիստում ընդգրկելուն։
«Սիրելի հայրենակիցներ, ճիշտ է նոր Ազգային ժողովում չընդունվեց իմ կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, բայց չենք ընկճվում ու առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության և հատկապես պաշտպանության նախարարության հետ։ Ես վստահ եմ, որ մեխանիզմներ ներդրվելու են որպեսզի ծառայողները չգտնվեն անարդար վիճակում և լինեն հավասար պայմաններ բոլորի համար։ Ծառայությունից խուսափելը պետք է չլինի այդքան հեշտ և նաև պետք է չլինեն օրինական մեխանիզմներ, որոնք այսօր գործում են»,-ասաց պատգամավորը։
Փարիզի դատարանը ֆրանսիական ցեմենտի հսկա Lafarge-ին (այժմ Holcim-ի մաս) մեղավոր է ճանաչել Սիրիայում ահաբեկչությունը ֆինանսավորելու և ԵՄ պատժամիջոցները խախտելու համա․հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։
2013-2014 թվականներին Lafarge-ի սիրիական դուստր ձեռնարկությունը մոտ 5.6 միլիոն եվրո է վճարել զինված խմբավորումներին, այդ թվում՝ ISIS-ին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ իր ցեմենտի գործարանը բաց պահելու համար։
Ընկերությունը և ութ նախկին բարձրաստիճան մենեջերներ մեղավոր են ճանաչվել։
Նախկին գործադիր տնօրեն Բրունո Լաֆոնտը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։
2022 թվականին Lafarge-ը ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել և վճարել է 778 միլիոն դոլար՝ ահաբեկչական խմբավորումներին նյութական աջակցություն ցուցաբերելու համար։