Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, նրանց թվում՝ Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, «Գրանդ քենդիի» սեփականատիրոջը, «Սինոփսիս», «Յուքոմ», «Թիմ» ընկերությունների տնօրեններին եւ այլոց։

Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ:

Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկա կբացեն:

Բացի այդ, սրանով փորձում են հանրությանը ցույց տալ, թե իբր բոլոր խոշոր գործարարներն իրենց հետ են: Մինչդեռ ստույգ լուրեր կան, որ գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից եւ նրա վարած հեղհեղուկ ու անպատասխանատու քաղաքականությունից:

Փաշինյանի օրոք իր բիզնեսն ընդլայնած, որդուն մարզպետ դարձրած Աշոտ Արսենյանի դեմ են Ռուսաստանում քրեական վարույթը վերսկսել` «Ջերմուկից» թունավորված եւ մահացած մարդու դեպքով, Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվել Ռուսաստանում: Խաչատուր Սուքիասյանի եւ մի խումբ այլ անձանց մուտքն է Ռուսաստան արգելված:

Ամենակարեւորը` ռուսները փակել են զուգահեռ էքսպորտի ճանապարհը, որից ահռելի օգուտներ էին ստանում դրանով զբաղվող գործարարները եւ ՀՀ պետական բյուջեն` հարկերի տեսքով:

Զելենսկին ժամանել է Բեռլին Մերցի հետ հանդիպման համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Մերցի հետ հանդիպման համար։

Ըստ RBC-Ukraine-ի՝ Ուկրաինայի նախագահը ժամանել է Բեռլին, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Նախատեսվում է նաև, որ Ուկրաինայի առաջնորդը կմասնակցի գերմանա-ուկրաինական խորհրդակցություններին։

Գերմանիայից Զելենսկին կմեկնի Նորվեգիա, որտեղ բանակցություններ կվարի վարչապետ Յոնաս Գահր Ստորեի հետ։

ԱԺ-ում սկսվել է քառօրյա նստաշրջանը. օրակարգում 23 հարց է. ՈւՂԻՂ

ԱԺ-ն այսօր՝ ապրիլի 14-ին, գումարել է հերթական քառօրյա նիստերը։

Օրակարգում 23 հարց է։

Դրանց թվում են Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ներդրումների մասին» օրինագիծը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում և դրան կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։

ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-Զանգեր հատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։

Գորիս-Սիսիան-Զանգեր, Տաթև-Լծեն ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վիճաբանություն՝ Երևանի թիվ 143 հիմնական դպրոցում․ վնասվել է 43-ամյա կնոջ ձեռքի եղունգը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Անուշ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում, թիվ 143 հիմնական դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով վերջինիս հայրը դպրոցում վիճաբանության է բռնվել իր հետ, որի ժամանակ բռնել է իր ձեռքը և վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համադասարանցու ծնողը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Ա․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հրաչյա Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հեքիաթ՝ բարձր աշխատավարձերի մասին

Տեղեկատվության տեղատարափի մեջ հայաստանյան համեստ աշխատավորը չի հասցնում հերքել ՔՊ-ականների պնդումները առ այն, որ ՀՀ-ում ծառայողների աշխատավարձերը բավական բարձր են, գրեթե չեն զիջում ՔՊ վերնախավի վաստակին։

Ներկայացնենք իրական պատկեր մի ՀՈԱԿ-ից (տես փաստաթուղթը)։


Այստեղ անզեն աչքով երևում է, որ 57 հոգուց առաջին 3֊ի մոտ է համեմատաբար բարձր աշխատավարձ, իսկ «դժբախտ» մարքեթոլոգի, բանվորի, էքսկուրսավարի կամ հավաքարարի աշխատավարձերը միջինը 140֊190 հազարի սահմաններում են՝ նախարարներից մոտ 20 անգամ կամ 2 հազար տոկոսով պակաս։

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն

Երեքշաբթի օրը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 22 երկաթուղային վագոն։

Նաև հաղորդվել է, որ Ռուսաստանից Հայաստան կուղարկվի պարարտանյութով լի չորս երկաթուղային վագոն՝ Ադրբեջանի միջոցով։

Լույս չի լինի Երևանի 8 վարչական շրջաններում և 8 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Սարի Թաղ 18-28 փողոցներ մասնակի, Դավիթ Բեկի փողոց 54/7 շինություն, «Դելտա-Ֆրագմենտ» ՍՊԸ, Պուշկինի փողոց 42, 44, 46, 48 շենքեր, Կողբացի փողոց 75/5 շենք, Աղայան փողոց 7, 9–19 շենքեր, Սայաթ-Նովայի պողոտա 15Ա շենք, Տերյան փողոց 56, 62, 62Ա շենքեր, Աբովյան փողոց 25 շենք,

Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

11:00–17:00 Կոմիտասի պողոտա 51–51/18, 56, 57 շենքեր, Ն. Տիգրանյան փողոց 5–7, 6–6/1, 11–13 շենքեր, Պռոշյան փողոց 1-ին նրբանցք 2–62/3, 27–74, առանձնատներ, Դեմիրճյան փողոց 1/2–10, 12–60 առանձնատներ, Այգեկցու փողոց 6–34 առանձնատներ, Բաղրամյան պողոտա 1–20 շենքեր, Բաղրամյան 1-ին փակուղի 5–14 շենքեր և 1–7 առանձնատներ, Սարյան փողոց 4 շենք, Մոսկովյան փողոց 36–40 շենքեր, Մամիկոնյանց փողոց 23–25, 30 շենքեր, թիվ 3 մանկական հիվանդանոց, Շիրվանզադեի փողոց 17 շենք և 17 առանձատուն, Արաբկիր 39-րդ փողոց, 45-րդ փողոց, 47-րդ փողոց 1–47 առանձնատներ, Բաբայան փողոց 12–16Ա շենքեր, Երզնկյան փողոց 46–85 առանձնատներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00–16:00 Հասմիկի փողոց մասնակի, Լենինականի փողոց 4, 6, 8, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հասրաթյան փողոց 4/7 հասցե, Քրքորյան և Խ. Խաչատրյան փողոցներ մասնակի,

Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

10:00–16:00 Ս. Գևորգյան, Մելքումովի և Աղաբաբյան փողոցներ մասնակի,

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

10:00–16:00 Ծիծեռնակաբերդի խճուղի 1՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր», Հաղթանակ 3, 5, 6, 7, 8, 9, 11 փողոցներ մասնակի,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00–17:00 Նոր Նորք 3-րդ զանգված՝ 1, 2, 3, 4, 11, 12, 33, 33Ա, 33Բ, 34, 35, 36 շենքեր, թիվ 105 և 257 մսուր-մանկապարտեզներ, Նոր Նորք վարչական շրջանի զբաղվածության տարածքային կենտրոն, «Աշխատանքի և սոցիալական հետազոտության ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ, «ՎԱՍ Գրուպ» ՍՊԸ, «Թերզյան Գրիգոր» ԱՁ, «Արմեն Լևոն», «Նամբեր Ուան Ֆարմ», «Նոր Զովք» ՍՊԸ-ներ, «Վեոն Արմենիա» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուրջյան փողոց՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատուն, դիահերձարանի շենք, ավտոտեխսպասարկման կետ, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-16:00 Նորագավիթ 1, 9 փողոցների առանձնատներ, Նորագավիթ 1-ին փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ 9-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00-16:00 Խորենացու փողոց 43, 45, 47 շենքեր, Խորենացու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ՝

11:00–13:00 Շենավան, Հարթավան գյուղեր, Կանչ, Հակո, Սորիկ, Թաթուլ, Հացաշեն, Ցամաքասար, Զարինջա և Սուսեր գյուղեր,
11:00–16:00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր,

Արարատի մարզ՝

11:00-12:30 Վեդի քաղաք՝ Կասյան փողոց մասնակի, Մրգավան գյուղ մասնակի,
11:00–13:00 Քաղցրաշեն, Այգեզարդ և Ռանչպար գյուղեր մասնակի,
11:00-14:00 Գոռավան գյուղ մասնակի, Սուրենավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:30 Գետազատ, Աբովյան և Վարդաշեն գյուղեր, Արևշատ, Լանջազատ, Դեղձուտ և Մրգանուշ գյուղեր մասնակի,
12:00 -15:00 Նորաբաց և Դարակերտ գյուղեր մասնակի,
13:00-16:00 Լանջազատ գյուղ,
15:00–16:00 Մրգավան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզ՝

11:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի,
11:00-11:30 Ջերմուկ քաղաք՝ Աջափնյակ թաղ մասնակի, Անտառային, Մելիք Ադամյան, Շահումյան, Բարեկամություն, Չարենցի փողոցներ մասնակի, «Ջերմուկ Աշխարհ» հյուրանոցային համալիր,
11:00-13:30 Գետափ և Ագարակաձոր գյուղեր մասնակի,
11:00-14:00 Եղեգնաձոր քաղաք՝ Հարավ-Արևմտյան, Մուրացանի, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Մշեցու, Ավագյան, Կամոյի, Բաղդասարյան, Արսենյան, Բաղրամյան, Մաշտոցի, Չարենցի, Այգեձորի, Սյունիքի, Հարավ-Արևելյան, Պռոշյան, Առաքելյան փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գլաձոր, Վերնաշեն և Մեղրահովիտ գյուղեր, Վայք քաղաք՝ Ռազմական ոստիկանություն, գերեզմանատան տարածք և պահեստային գոտի, Ջերմուկի խճուղին մասնակի և հարակից առանձնատներ,

Կոտայքի մարզ՝

11:00–17:00 Աբովյան քաղաք՝ Հանրապետության փողոց 15 շենք, Սիրիուսի 4 հանրակացարան, «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ, «Հայաստանի ԴՕՍԱԱՖԻ ՀԿ-ի, Առինջ, Պտղնի, Զառ և Գեղաշեն գյուղեր մասնակի,

Գեղարքունիքի մարզ՝

11:00–15:00 Վարդենիս քաղաք՝ Աճառյան փողոց 2 հասցե մասնակի, Լ. Ազգալդյանի փողոց 1, 10 հասց մասնակի,
14:00–16:00 Վարդենիս քաղաք՝ Երիտասարդության փողոց 7 հասցե մասնակի, Զորավար Անդրանիկի փողոց 10, 13 հասցեներ մասնակի,
11:00–12:00 Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–13:00 Մարտունի բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–17:00 Ձորագյուղ բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

10:00-12:00 Իջևան քաղաք՝ Անտառային, Երևանյան, Սարալանջի փողոցներ մասնակի, Զալաքյան փողոց 6,
12:30-14:30 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց 8-րդ նրբանցք 10 շենք,
11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա, Կամոյի և Կալինինի փողոցներ մասնակի և Վասիլևի փողոց,
10:00–13:00 Դիլիջան քաղաք՝ «Լեռնային Հայաստան» առողջարան,
13:00–14:00 Դիլիջան քաղաք՝ Վասիլևի և Կամոյի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Շիրակի մարզ՝

11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Առափի գյուղ,
11։00-16։00 Ամասիայի տարածաշրջան՝ Բանդիվան գյուղ,

Սյունիքի մարզ՝

12:00-14:00 Գորայք գյուղ:

Լիբանանն ու Իսրայելն այսօր բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում. AFP

Լիբանանն ու Իսրայելն այսօր բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է AFP-ը։

Լիբանանյան «Հեզբոլա» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կոչ է արել չեղյալ հայտարարել բանակցությունները նախքան դրանց սկսվելը՝ դրանք որակելով «անօգուտ»։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի դեսպանները, ինչպես նաև Բեյրութում ԱՄՆ դեսպանը։

Իրանը փոխհատուցում է պահանջում տարածաշրջանային հինգ երկրներից

Այդ հինգ երկրները, իրենց միջազգային անօրինական գործողություններով, խախտել են Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ իրենց միջազգային պարտավորությունները և դրանով իսկ կրել միջազգային պատասխանատվություն…