Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա  – ABCMEDIA

Ալեն Սիմոնյանը մեկնելու է Ստամբուլ՝ մասնակցելու IPU 152nd Assembly-ին։ Նրա խոսքով՝ հնարավոր է այնտեղ ոչ պաշտոնական շփում ռուս գործընկերոջ հետ:

Լրագրողների հետ զրույցում նա խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին ու պարզաբանել՝ Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավարի հետ վերջին հեռախոսազրույցը կրել է ոչ պաշտոնական բնույթ՝ կապված գործընկերոջ ծննդյան հետ։ Նրա խոսքով՝ զրույցը հիմնականում եղել է անձնական, և որևէ քաղաքական «վերջնագիր» կամ զգայուն թեմա չի քննարկվել։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին՝ Սիմոնյանը նշել է, որ բոլոր հարցերը՝ այդ թվում տնտեսական բնույթի, պետք է քննարկվեն և լուծվեն երկխոսության միջոցով։ Նա ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ և չի դիտարկում իրեն որպես սպառնալիք այդ երկրի համար։

ԵԱՏՄ-ի թեմային անդրադառնալով՝ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը փորձում է համատեղել տարբեր ուղղություններ և կմնա միությունում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ առաջացող հարցերը կբարձրաձայնվեն և կքննարկվեն գործընկերների հետ։

Ճեպազրույցի ընթացքում հնչել են նաև համեմատություններ․ Սիմոնյանը հիշեցրել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը կտրուկ փոխեց ինտեգրացիոն ուղղությունը՝ միանալով Մաքսային միությանը։ Կրկնության հնարավորության համար հարց հնչեց, որին պատասխան չհաջորդեց։

Ճեպազրույցը կարճ տևեց։ Սիմոնյանի կարծիքով, եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ,  «ինոագետներ» կլինեին լրագրողները, կամ արտերկրում, կամ էլ բանտում։ Լրագրողների հակադարձումը դուր չեկավ Սիմոնյանին։ Նա ընդհատեց ճեպազրույցն ու հեռացավ։

Նիկոլ Փաշինյանը չլիներ լրագրողների կեսը բանտում կլիներ․ Ալեն ՍիմոնյանԱՊՐ 14, 2026 07:58

Նիկոլ Փաշինյանը չլիներ լրագրողների կեսը բանտում կլիներ․ Ալեն ՍիմոնյանԱՊՐ 14, 2026 07:58

Փաշինյանը և Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը…

Փաշինյանը և Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Կողմերը կարևորել են ակտիվ քաղաքական երկխոսության շարունակականությունը…

Քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական և ներդրումային գործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու քայլերը երկկողմ ապրանքաշրջանառության…

«Հրապարակ»․ Հունգարիայում ձայների փոշիացում տեղի չունեցավ


Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյարը կիրակի օրը հաղթեց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վի…

«Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սրանից ուժեղ հայ երեխաներին թշնամի՝ ես չեմ տեսել»․ Շպռոտ

Երգչուհի Շպռոտի (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան գրառումը. «Շախմատիստ Արցախցի էրեխու ծնողին ասումա՝ թռած, արժանապատիվ Դավիթին, 18 տարեկան նստացնումա։ Էրեխեքի ուղեղը լվանումա իրա թրքամեդ պրոպագանդայով։ Ասենք սրանից ուժեղ՝ Հայ Երեխաներին թշնամի, ես չեմ տեսել։
     Նույնիսկ իրա տղան իր հետ չի ապրում։ Դուք դրա հետ նույն քաղաքում ո՞նց եք ապրում։
     Ասենք՝ չեք հոգնե՞լ։
     Դա էլ քիչ ա, ժողովրդին էլ համոզել ա, որ Արցախը հայկական չի՝ հետևաբար Արցախցին հայ չի։
     Արցախը մենակ իրանցը չէր, որ միայնակ պահեին՝ Արցախը մերն ա, այ անաղ ու հաց քրդի շներ։
     Արցախի համար իմ Հերնա զոհվել։
     Էդքան արժանապատիվ Հայերից հետո՝ էսքան գզռտված Հայ ես չեմ տեսել։
     Էս ինչ սարքեց Երկիրս, Ժողովուրդս…
     Մարդ մտնի ֆեյսբուք ու ամեն օր տեսնի իր սիրելի Ազգի՝ թրքացո՞ւմը։
     Թուրք բառը կոմպլիմենտա՞ հիմա։
     Էս էիք ուզո՞ւմ։
     Ինչա թե էրեխեքդ էլ պատերազմ չգնա՞ն։ Տե՞նց ա խաբել դիվահարը»։

Իսկ ո՞ր երկիրը չի ցանկանում իր շահերն առաջ մղել ՀՀ-ում՝ Ե՞Մ-ը, Ա՞ՄՆ-ն, Ֆրանսիա՞ն, թե՞ Թուրքիան․ քաղաքագետ

Ռուսաստանը շահեր ունի Հայաստանում: Բնական է, որ Մոսկվան ցանկանում է ՀՀ-ում իշխանության ղեկին տեսնել  ՌԴ-ի նկատմամբ բարյացակամ տրամադրված ուժերի. հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակոնֆերանսի ժամանակ։

Մասնագետը մեկնաբանել է որոշ քննադատների պնդումները, որ Ռուսաստանը հույսը դնում է հայկական ընդդիմության վրա: Նրա խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը ոչ թե կոնկրետ անհատի աջակցելն է, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորող քաղաքական կուրսի հավանությունը: Ռուսական կողմի համար կարևոր է, որ առաջիկա ընտրությունները լինեն հնարավորինս կոնֆլիկտներից զերծ։

«Ո՞վ կարող է անվանել որևէ երկիր, որը հետաքրքրված չէ իր սեփական շահերն առաջ մղելով: Նրանք տարածում են տարօրինակ խոսույթ, օրինակ՝ Ռուսաստանը ցանկանում է իր ներկայությունը, բայց ԱՄՆ-ն՝ ո՞չ: Իբր Ե՞Մ-ը դա չի ուզում, կամ Ֆրանսիա՞ն, կամ, իհարկե, Թուրքիան շահե՞ր չունի Կովկասում»,- պնդում է Մարկեդոնովը։

Սերգեյ Մարկեդոնովը կեղծ է անվանել ընտրությունների արդյունքների ընկալումը որպես քաղաքական գործընթացի որոշակի վերջնական արդյունք։ Հայաստանում, ինչպես ցանկացած այլ երկրում, առկա է հասարակական տրամադրությունների բազմազանություն, որը կպահպանվի՝ անկախ քվեարկության արդյունքից։ Ռուսաստանի նպատակն է ապահովել, որ իր ազդեցությունը տարածաշրջանում ավելի մեծ կշիռ ունենա, քան Միացյալ Նահանգներինը, Եվրոպական Միությանը, Ֆրանսիային կամ Թուրքիայինը։